Ներքին 1 տարի առաջ - 23:31 14-06-2025

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպում է անցկացրել Մասիս քաղաքում

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարել է․

«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մի խումբ անդամներ այսօր՝ հունիսի 14-ին, Մասիս քաղաքում հանդիպել են Մասիսում և հարակից համայնքներում բնակվող մեր հայրենակիցների հետ։

Հանդիպումն անցել է ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում։

Քննարկման ընթացքում Խորհուրդը ներկայացրել է իր ստեղծման և գործունեության պատմությունը, մինչ այժմ կատարված քայլերը, ՀՀ կառավարության հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև առաջիկա անելիքները։

Մեր հայրենակիցները ողջունել և կարևորել են Խորհրդի աշխատանքը՝ ընդգծելով, որ կանգնած են Խորհրդի կողքին և պատրաստ են մասնակցել երկարաժամկետ պայքարին՝ միասին առաջ տանելու մեր համատեղ օրակարգը։

Հանդիպման մասնակիցները նաև ներկայացրել են իրենց առաջարկներն ու հարցադրումները՝ ուղղված արցախցիների իրավունքների պաշտպանությանը:

Տեղում ձևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմի կորիզը։ Թիմը առաջիկայում կընդլայնվի և կլուծվի գրասենյակային պայմանների ապահովման հարցը։

Խորհուրդն առաջիկա օրերին շարունակելու է մարզային այցերը և քննարկումները արցախցիների տարբեր խմբերի հետ»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին