Արտաքին 4 տարի առաջ - 21:57 03-11-2021

Թուրքական քարոզչամեքենան պնդում է, որ թուրքական ԱԹՍ-ներն անհանգստացրել են Պուտինին

Նոյեմբերի 2-ին պաշտպանության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ ԱԹՍ-ների վերաբերյալ արած հայտարարությունը լայնորեն տարածվել են թուրքական մամուլում և շահարկումների առիթ դարձել թուրքական քարոզչամեքենայի համար: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Նշյալ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն, անդրադառնալով ԱԹՍ-ների դեմ պայքարին, մասնավորապես նշել էր

«Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են ԱԹՍ–ներն իրենց դրսևորել վերջին տարիների զինված հակամարտություններում, թե որքան արդյունավետ և որքան վտանգավոր կարող են լինել մեզ համար՝ հաշվի առնելով այն, ինչ տեսանք Սիրիայում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակումների ժամանակ։ Մենք սովորել ենք հետ մղել այդ հարձակումները և անում ենք դա բավականին արդյունավետ»,- ասել է Պուտինը։

Նա նաև հայտնել էր, որ ռուսական բանակի հաշվեկշռում հիմա ավելի քան 2000 անօդաչու թռչող սարքեր կան։

Թուրքական մի շարք իշխանամետ և ընդդիմադիր լրատվամիջոցներ նշել են, որ Պուտինը նման հայտարարություն է անում Դոնբասում թուրքական հարվածային ԱԹՍ-ների կիրառվելուց հետո՝ հավելելով, որ Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում թուրքական ԱԹՍ-ների հաջողությունն է ստիպել Ռուսաստանին ավելի մեծ ուշադրություն դարձնել անօդաչու թռչող սարքերի արտադրությանը:

Ուշագրավ է այն, որ թուրքական քարոզչամեքենան, թաքցնելով իր անհագստությունը Պուտինի հայտարարությունների մասով, պնդում է, թե «թուրքական ԱԹՍ-ների հաջողությունները վախեցրել են Պուտինին»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան