Երևան +12°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:14 23-05-2022

ԼՂ-ում մեր ԱԹՍ-ներն անվանում էին մահվան մեքենաներ, իսկ հիմա նրանց մասին երգեր են ձոնվում. Էրդողան

«Մեր ԱԹՍ-ները, որոնց մասին այսօր Ուկրաինայում հաջողությունների համար երգեր են ձոնվում, Ղարաբաղյան պատերազմում ներկայացնում էին որպես մահվան մեքենաներ, որոնք անմեղ մարդկանց էին սպանում»։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Նրանք, ովքեր այսօր գովաբանում են Թուրքիայի ներդրումը ՆԱՏՕ-ի անվտանգության գործում, մինչև երեկ խստորեն քննադատում էին մեր երկրին Լիբիայում և Սիրիայում մեր ձեռնարկած քայլերի համար»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։