Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 22:30 14-06-2025

Պետական փողերը չի կարելի անձնականի վրա ծախսել. հարցում` Փաշինյանի դստեր՝ Չեխիա մեկնելու մասին

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն: Նրա հրապարակած կարճ տեսանյութում երևոըւմ է, որ նա մեկնել է դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ։

Նշենք՝ Պրահայում «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում Փաշինյանը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս` հանդես կգա «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ճի՞շտ եք համարում, որ Նիկոլ Փաշինյանը Չեխիա է մեկնել դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ»։

«Ինձ լրիվ մեկ ա»,- պատասխանեց անցորդներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ դա ճիշտ չի համարում։

«Ոչ, պետական փողերը չպետք է ծախսել անձնականի, երեխայի համար»,- նշեց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ նախկինում Նիկոլ Փաշինյանն էր քննադատում նման երևույթները։

«Դե էդ իր ա խասյաթն ա։ Ժամանակին ինքն էր սաղին քլնգում, հիմա ինքը նույնն ա անում»,- ասաց նա։

«Ոչ, անձնականը պետք չի խառնել գործնականին»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են