Արտաքին 5 տարի առաջ - 11:50 30-01-2021

ՉԵԽԻԱՆ ՓԱԿՈԻՄ Է ԻՐ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Չեխիայի կառավարությունը հունվարի 30-ից փակում է հանրապետության սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար` կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով: Այժմ երկիր թույլատրվում է մուտք գործել միայն արտակարգ իրավիճակների դեպքում։ Այդ մասին հաղորդում է Չեխական ռադիոն:

Սահմանափակումներն ուժի մեջ կլինեն մինչև փետրվարի 15-ը: Նշվում է, որ ցամաքային սահմաններում կիրականացվեն կանխարգելիչ ստուգումներ երկիր ժամանողների համար:

Չեխիա մուտք գործելու իրավունք ունեն օտարերկրյա ուսանողները, ինչպես նաև նրանք, ովքեր Չեխիայում աշխատանք կամ կացության թույլտվություն ունեն:

Բացի դրանից՝ օտարերկրացիները կարող են այցելել իրենց հարազատներին, եթե նրանք պետք է մասնակցեն թաղման կամ հարսանիքի արարողությունների, կամ ստանան անհետաձգելի բժշկական օգնություն: Սահմանափակումները հանված են նաև բեռնատարների այն վարորդների համար, որոնք ապրանք են մատակարարում բնակչությանը:

Հոկտեմբերի 5-ից Չեխիայում վերականգնվել էր արտակարգ ռեժիմը, որը նախկինում գործում էր 2020 թվականի մարտի 12-ից մայիսի 17-ը: Այն գործելու է մինչև փետրվարի 14-ը:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա