Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:11 27-05-2022

ԼՂ-ի ի՞նչ կարգավիճակի մասին կարող է խոսք լինել, եթե մենք Հայաստանի հետ սահմաններն ենք գծում. Ալիև

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Մինսկի խումբն ավարտել է իր գործունեությունը», այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգիլանի (Կովսական) շրջանի Ագալի գյուղում հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ԱզերԹԱջը»:

«Ես արդեն հայտնել եմ իմ կարծիքը Մինսկի խմբի վերաբերյալ, հարկ չեմ համարում մեկ անգամ ևս այն ​​կրկնել։ Հիմա հետկոնֆլիկտային փուլն է։ Մենք ապրում ենք այս փուլում, օրակարգը թելադրում ենք նաև հետկոնֆլիկտային փուլում, իսկ պատերազմից հետո անցած մեկուկես տարում հասել ենք նրան, ինչի ցանկացել ենք։ Մենք հասել ենք կամ հասնում ենք այն ամենին, ինչ ես ասել եմ։ Նախ՝ ամբողջ աշխարհը, առաջատար երկրներն ու առաջատար միջազգային կազմակերպությունները ընդունել են նոր իրողությունները։ Սա շատ կարևոր էր, քանի որ կարող էր այլ կերպ լինել: Սա մեր քաղաքական շատ մեծ հաջողությունն է։ Երկրորդ՝ միջազգային առաջատար կազմակերպություններն արդեն հիմք են ընդունում մեր օրակարգը։ Ես ասել եմ, որ մենք պետք է որոշենք սահմանները Հայաստանի հետ։ Հայաստանը սրանից հրաժարվում էր մեկուկես տարի:

Իսկ ի՞նչ ստացվեց արդյունքում։ Մայիսի 24-ին ադրբեջանա-հայկական սահմանին տեղի է ունեցել հանձնաժողովների առաջին հանդիպումը։ Դա ունի շատ մեծ նշանակություն։ Մենք կորոշենք սահմանները, ինչը շատ կարևոր է, քանի որ այս սահմանները նույնպես «օկուպացված» էին եղել հայերի կողմից։ Մյուս կողմից՝ սա մեխանիկորեն պաշտոնապես վերջ կդնի Հայաստանում «ռևանշիստական», «ֆաշիստական» ​​ուժերի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին։ Որովհետև եթե մենք որոշենք սահմանները, ապա Լեռնային Ղարաբաղի ի՞նչ կարգավիճակի մասին կարող է խոսք լինել։ Կա Ղարաբաղյան գոտի, Ղարաբաղյան երկրամաս։ Սա Ադրբեջանի տարածքն է, և դա բոլորն ընդունում են։ Ուստի Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանագծման հարցերով հանձնաժողովների առաջին նիստը մեծ նշանակություն ունի»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ