Երևան +12°
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:20 20-01-2021

«ՀԱՆՃԱՐՆԵՐԻ ՀԵՏ ԴԺՎԱՐ Է». ՎԵՐԱ ԲՐԵԺՆԵՎԱՆ՝ ԱՄՈՒՍՆՈՒ՝ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՄԵԼԱՁԵԻ ՄԱՍԻՆ

Երգչուհին հազվադեպ է կիսվում իր անձնական կյանքի մանրամասներով:

https://ru.hellomagazine.com/?fbclid=IwAR3Ib42sFxZKggaswni-zjdA1IHEKjvL6e0TZZhsrXsT29Js3Y5rXfYz2OY կայքը տեղեկացնում է, որ վերջերս երգչուհին «Muz-TV»-իի նախկին գլխավոր տնօրեն Արման Դավլեթյարովի «YouTube»- ի շոոում պատմել է, թե ինչ զգացողություններ է ապրում լինելով ռուս ամենահայտնի պրոդյուսերներից և երգահաններից մեկի` Կոնստանտին Մելաձեի կինը:

«Հանճարների հետ դժվար է: Իրոք, դժվար է այն մարդկանց հետ, ովքեր իրենց գործունեության ընթացքում ինչ-որ բանի են հասել: Համատեղ կյանքում մենք փոխըմբռնում և վստահություն ենք ձեռք բերել: Հաշվի առնելով այն փաստը, որ մենք հազվադեպ ենք տեսնում միմյանց, մեր յուրաքանչյուր հանդիպում երկար սպասված է: Ամեն անգամ միմյանց հաղորդելու այնքան բան կա»,- խոստովանել էր երգչուհին՝ նշելով որ ինքն ավելի բռնկուն է, քան Կոնստանտինը:

Հիշեցնենք, որ 2015-ի հոկտեմբերին Վերա Բրեժնևան և Կոնստանտին Մելաձեն ամուսնացան Իտալիայում: Տոնակատարությունը կազմակերպված էր համեստ՝ առանց որևէ ճոխության, միայն երկուսի համար:

Զույգը չէր ցանկացել ամուսնության մասին տեղեկացնել հասարակությանը, սակայն պապարացիները խախտել էին նրանց ծրագրերը և լուսանկարել Կոնստանտինին և Վերային իրենց ամուսնությունը գրանցելուց հետո քաղաքապետարանի մուտքի մոտ, ապա նկարները փոխանցել ռուսական լրատվամիջոցներին:

Միայն երկուսուկես տարի անց Վերան և Կոնստանտինը որոշեցին ավելին պատմել տոնակատարության մասին: 2017-ի աշնանը Կոնստանտինը հյուրընկալվեց Բորիս Կորչևնիկովի «Մարդու ճակատագիրը» հաղորդմանը և պատմեց Իտալիայում անցկացրած առասպելական օրերի մասին:

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ