Արտաքին

ՌԴ-ն ռազմական հանցագործություն է կատարում՝ արգելափակելով Ուկրաինայից հացահատիկի արտահանումը. Բորել
14:34 20-06-2022
Այսօր ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները Լյուքսեմբուրգում քննարկում են ուկրաինական հացահատիկի արտահանման խնդիրը։

Բրյանսկի մարզպետը հայտնել է Ուկրաինայի կողմից Սուզեմկա բնակավայրի գնդակոծման մասին
12:44 20-06-2022
Մեկ մարդ թեթև բեկորային վնասվածք է ստացել, վնասվել է բնակավայրի էլեկտրակայանը և մի քանի տուն։

Բորելը հայտարարել է Դանիայի՝ Եվրամիության պաշտպանական քաղաքականությանը միանալու մասին
12:08 20-06-2022
Եվրամիության պաշտպանության համաձայնեցված հայեցակարգը ենթադրում է 5000 հոգուց բաղկացած արագ արձագանքման ուժերի ստեղծում։

«Ազով» գնդի գերիներին տեղափոխել են «Լեֆորտովո» քննչական մեկուսարան. ՏԱՍՍ
11:56 20-06-2022
ՏԱՍՍ-ի տվյալները դեռևս չեն հաստատվել համապատասխան գերատեսչությունների և Ուկրաինայի կողմից։

Չինաստանը հակահրթիռ է փորձարկել
11:44 20-06-2022
Չինաստանի տարածքում իրականացված փորձարկումներն իրենց բնույթով պաշտպանական են և ուղղված չեն որևէ երկրի դեմ, ասվում է երկրի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Իրանը ունակ է ոչնչացնել ամերիկյան ավիակիրները
10:56 20-06-2022
Իրանը կարողացել է ավելի մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներ մշակել, որոնք ի վերջո ունակ կլինեն խոցել ԱՄՆ-ի թիրախները:

Ֆրանսիայում կայացած ընտրությունների արդունքներով նախագահական կոալիցիան կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը
09:12 20-06-2022
Մարին Լը Պենի Ազգային միավորումը ստանում է 75-ից 95 տեղ և սա նրանց պատմության մեջ լավագույն արդյունքն է։

ԱՄՆ-ում հայտարարել են նավթի համաշխարհային շուկայում Ռուսաստանին փոխարինելու անհրաժեշտության մասին
23:48 19-06-2022
ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը պետք է փոխարինի Ռուսաստանին նավթի համաշխարհային շուկայում։

Հակահետևակային ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել
23:21 19-06-2022
Հունիսի 19-ին Ջաբրայիլի շրջանի Խուդաֆերին գյուղում հակահետևակային ականի վրա Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակից է պայթել։

Մենք շահագրգռված ենք Հայաստանում իրավիճակի կայունացմամբ․ Պուտին
23:07 19-06-2022
Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում իրավիճակը կայուն լինի։ Այս մասին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ղազախստանն ու Իրանը համատեղ առևտրային պալատ կստեղծեն
22:18 19-06-2022
Տոկաևը, որը կիրակի պաշտոնական այցով ժամանել Է Թեհրան, երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններ է վարել Ռաիսիի հետ:

«Մենք պետք է կրկին պատրաստ լինենք Եվրոպայում պատերազմի»․ Բրիտանիայի գլխավոր շտաբի ղեկավար
21:19 19-06-2022
Նրա խոսքով՝ այժմ հիմնական խնդիրներն են՝ արագացնել բրիտանական զինված ուժերի արդիականացումը հանուն ՆԱՏՕ-ի հզորացման և թույլ չտալ Ռուսաստանին ավելի առաջ շարժվել եվրոպական տարածքով։

Քլինթոնը բացառել է 2024 թվականի նախագահական ընտրություններին իր առաջադրումը
20:37 19-06-2022
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բացառել է 2024 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը։

Գերմանիան արտակարգ միջոցներ կձեռնարկի գազի սպառումը կրճատելու համար
19:18 19-06-2022
Գերմանիան մտադիր է նոր արտակարգ միջոցներ ձեռնարկել գազի սպառումը նվազեցնելու և էներգիայի այլ աղբյուրների անցնելու համար։

ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 1400 «Սթինգեր» է փոխանցել
18:14 19-06-2022
Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Ամերիկան Ուկրաինային կտրամադրի ևս 1 միլիարդ դոլարի զենք՝ Դոնբասում պաշտպանության համար։

Ղրիմում կապամոնտաժվի ավտոտեխսպասարկման կենտրոնը, որը հրաժարվել է վերանորոգել ռուսական բանակին պատկանող բեռնատարը
16:54 19-06-2022
Ղրիմի ռուսական խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը ուղիղ հայտարարել է, որ որոշումը գաղափարական է և պետք է «հայրենասիրության դաս» լինի ձեռներեցի համար։

Երկու երկրների բանակներում էլ մարտական ոգու անկում է նկատվում․ Բրիտանական հետախուզություն
16:03 19-06-2022
Ռուսաստանցի զինվորականներին բարոյալքող պատճառների թվում հետախուզությունը նշում է հրամանատարական կազմի ցածր որակը, ստորաբաժանումների թույլ ռոտացիան, զոհերի մեծ թիվը և վատ նյութատեխնիկական ապահովումը։

Ուկրաինայում արդեն 16 վրացի է զոհվել. ևս մեկ մարտիկ սպանվել է Լիսիչանսկի մոտ
15:42 19-06-2022
Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, Ալուդա Զվիադաուրին կռվել է չեչենա-ուկրաինական գումարտակում և զոհվել է՝ վիրավորին կրակի գծից դուրս բերելու ժամանակ։

«Հարավը մենք ոչ մեկին չենք տա, մենք մերը կվերադարձնենք». Զելենսկի
15:20 19-06-2022
Մեր պաշտպանների տրամադրվածությունը մարտական է, նրանք համոզված են, որ մենք հաղթելու ենք, ասել է Զելենսկին։

Գերմանիայի կանցլերը ԵՄ գագաթնաժողովում կառաջարկի հեշտացնել նոր երկրների ընդունման ընթացակարգը
14:38 19-06-2022
Եվրահանձնաժողովը կողմ է արտահայտվել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն։

Թուրքական նավը չի կարողացել դուրս գալ Մարիուպոլից
14:02 19-06-2022
Ըստ ՌԴ ՊՆ ներկայացուցչի, Մարիուպոլի նավահանգստում վեց օտարերկրյա նավ է գտնվում։

ՆԱՏՕ-ն Ռուսաստանը որպես սպառնալիք կդիտարկի. Սթոլթենբերգ
13:42 19-06-2022
Ռուսաստանն այլևս գործընկեր չէ, այլ սպառնալիք է մեր անվտանգության, խաղաղության և կայունության համար, ասել է Սթոլթենբերգը

Ավելի քան 300 հազար ուկրաինացի երեխաներ են տարհանվել Ռուսաստան․ ՌԴ ՊՆ
13:04 19-06-2022
Արդեն մի քանի ամիս է, որ Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ են հնչում կապված Ուկրաինայի քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների բռնի տարհանման հետ։ Ռուսաստանը հերքում է դա, այդ թվում՝ ՄԱԿ-ի մակարդակով։

Ուկրաինական պատերազմը կարող է տարիներ տևել․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
12:28 19-06-2022
Ուկրաինական զորքերին ժամանակակից զենքի մատակարարումը կմեծացնի երկրի ազատագրման հնարավորությունները, նշել է Սթոլթենբերգը