Արտաքին 2 տարի առաջ - 22:31 18-03-2024

SOCAR-ը Թուրքիայում նոր ներդրումային քաղաքականություն է մշակում

Ադրբեջանական «SOCAR» նավթագազային պետական ընկերությունը նոր տարբերակներ է դիտարկում Թուրքիայում իր ունեցած ներդրումներն ավելացնելու համար։ Այդ մասին հյատնել է «SOCAR Turkiye»-ի տնօրենի պաշտոնակատար Էլչին Իբադովը։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Նրա խոսքով՝ ընկերությունեը վերջին 15 տարում Թուրքիայի տնտեսության մեջ կատարել է 18 մլրդ դոլարի չափ ներդրում։

«SOCAR»-ը Թուրքիայի խոշորագույն ուղիղ ներդրում իրականացնող օտարերկրյա կազմակերպությունն։

Նշելով, որ աշխարհում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ էներգետիկայի ոլորտում այսօր կատարվող ներդրումները կերտում են ապագան՝ Իբադովն ավելացրել է. «Մենք այս ոլորտում կշարունակենք կատարել մեր պարտականությունները Թուրքիայում։ Մենք գոհ ենք համաշխարհային առաջատար դառնալու ուղղությամբ ձեռնարկված քայլերից, և մենք ուս ուսի տված ենք գործում էներգիայի մատակարարման և անվտանգության առումով։ Ադրբեջանն ու Թուրքիան երկու ռազմավարական երկրներ են, որոնք համագործակցում են էներգետիկ ապագայի համար»։

Ըստ նրա՝ այժմ կողմերն աշխատում են մի նախագծի վրա, որը կոչվում է «Master Plan», որտեղ գնահատում են նոր ներդրումները Թուրքիայում՝ նավթաքիմիայի ոլորտում։

«Մենք նպատակ ունենք սկսել աշխատել այլընտրանքի բացահայտման և իրականացման ուղղությամբ, որը, կարծում ենք, ամենաճիշտ և արդյունավետ ներդրումն է մեր երկրների համար առաջիկա ամիսներին»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
23:33 Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները