Telegram
latest_news
Արտաքին 13 часов назад - 20:24 08-11-2026

Չարլզ III-ը կարող է այցելել Չինաստան

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կարող է պատմական պետական այց կատարել Չինաստան և դառնալ այդ երկիր այցելած ընդամենը երկրորդ բրիտանացի միապետը։ Բուքինգհեմյան պալատում հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն դեի Չինաստան ուղևորություն կազմակերպելու վերաբերյալ կառավարության հնարավոր առաջարկը, հայտնում է Daily Mirror-ը։

«Չինաստանը չափազանց կարևոր երկիր է։ Այն շատ բարդ պետություն է, և այցի ծրագրի նախապատրաստումը բազմաթիվ դժվարությունների հետ է կապված»,- հայտարարել է թագավորական արքունիքի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Հնարավոր ուղևորության հարցը քննարկվում է Եղիսաբեթ II թագուհու՝ 1986 թվականի հոկտեմբերին Չինաստան կատարած այցից 40 տարի անց։ Նա շարունակում է մնալ այդ երկիր պետական այց կատարած միակ բրիտանացի միապետը։ Վեցօրյա ուղևորության ընթացքում թագուհին հանդիպել է Չինաստանի առաջնորդ Դեն Սյաոպինին, այցելել Չինական մեծ պարիսպ և Սիանում տեսել թրծակավե բանակը։

Չարլզ III-ը, Ուելսի արքայազն եղած ժամանակ, պաշտոնական այցով չի եղել մայրցամաքային Չինաստանում։ 1997 թվականի հուլիսին նա ներկա է գտնվել Հոնկոնգը Չինաստանի ինքնիշխանության ներքո հանձնելու արարողությանը և ընթերցել իր մոր հրաժեշտի խոսքը։