TikTok
latest_news
Արտաքին 14 часов назад - 18:57 08-11-2026

Բաքվում և Ապշերոնյան թերակղզում ուժգին հեղեղումներ են

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և Ապշերոնյան թերակղզում նոյեմբերի սկզբից սկսված աննախադեպ առատ տեղումները դարձել են լայնամասշտաբ հեղեղումների պատճառ: Հորդառատ անձրևների հետևանքով քաղաքի մի շարք կենտրոնական և արվարձանային թաղամասեր հեղեղվել են, ինչի հետևանքով ավտոմեքենաների և հասարակական տրանսպորտի տեղաշարժն ամբողջությամբ կաթվածահար է եղել։

Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ աղետալի այս իրավիճակի հիմնական պատճառը քաղաքի հին և անբավարար թողունակությամբ անձրևատար-ջրահեռացման համակարգն է, որը չի դիմացել տեղումների նման ծանրաբեռնվածությանը։

Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները շարունակում են ջրհեռացման և փրկարարական աշխատանքները։ Հիդրոօդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ կայծակով ուղեկցվող հորդառատ անձրևները տարածաշրջանում կպահպանվեն մինչև նոյեմբերի 10-ը։

Իշխանությունները բնակչությանը հորդորում են ցուցաբերել առավելագույն զգուշություն։