TikTok
latest_news
Արտաքին 14 часов назад - 19:40 08-11-2026

Կրակովի ահաբեկչության հետևանքով զոհվել կամ վիրավորվել են 5 երկրի քաղաքացիներ

Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել և տուժել է հինգ երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Պորտուգալիայի քաղաքացի։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ներքին գործերի նախարարությունը:

«Տուժածների անձնական կյանքի պաշտպանության նպատակով մենք տեղեկություններ չենք տրամադրում նրանց տարիքի, սեռի կամ առողջական վիճակի մասին»,- ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ։։

«Խորապես վշտացած եմ Կրակովում տեղի ունեցած ողբերգությամբ։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին։ Հայաստանն այս ծանր պահին իր համերաշխությունն է հայտնում Լեհաստանին և նրա ժողովրդին»,- գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Կրակովի կենտրոնում զանգվածային հրաձգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին։ Վերջին տվյալներով, զոհվել է 6, վիրավորվել՝ 15 մարդ։