Instagram
latest_news
Ներքին 6 часов назад - 16:35 29-10-2026

Էդգար Ղազարյանի գլխից մի մազ չի պակասել և դա իմ շնորհքն ա. Ռուբինյան

Եթե ես ընդմիջում հայտարարերի այդ ժամանակ, ոչ ոք չէր տեսնելու՝ ինչ ա կատարվում, ով ում հարվածեց, ինչից սկսեց: Ես ընդմիջում չեմ հայտարարել, որ բոլորը տեսնեն՝ ինչ է կատարվում: Եվ հետո այդ ժամանակ ծեծկռտուք չկար: Երբ որ «Ուժեղ Հայաստանը», Գառնիկ Դավթյանը իր հարվածով սկսեց ծեծկռտուքը, այդ պահից սկսած ես հայտարարել եմ ընդմիջում ու կանչել եմ անվտանգության աշխատակիցներին՝ մեծ ծառայություն մատուցելով ընդդիմադիրներին:

Այս մասին այսօր իր ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Մի կողմից նրանք սկսում են ծեծկռտուք, մյուս կողմից գալիս ասում են՝ ինչու շուտ չհայտարարեցիք ընդմիջում:

Ես կարծում եմ, որ բոլորը ինձ պետք ա շնորհակալություն հայտնեն, որովհետև ես կանխել եմ ավելի վատը, որ կարող էր լինել նրանց հետ: Եվ սա առանց որևէ կատակի եմ ասում: Պատկերացնու՞մ եք, Էդգար Ղազարյանի գլխից ոչ մի մազ չի պակասել, և դա իմ շնորհքն ա», - ասաց Ռուբինյանը: