YouTube
latest_news
Ներքին Տեսանյութ 6 часов назад - 15:51 29-10-2026

Ինչ-որ մեկը կարա վարչապետի ուղղությամբ շշեր շպրտի ու բերանը չջարդե՞ն. Փաշինյան

Փաշինյանն այսօր ճեպազրույցի ընթացքում ևս մեկ անգամ հայտարարեց, որ ընդդիմադիրները «բոմժ են դառնալու»։

«Դուք մտածում եք, որ ինչ-որ կոռումպացված հանցագործների խումբ կարող է ՀՀ-ի ԱԺ-ում վարչապետի ուղղությամբ շշեր շպրտի ու իրա բերանը չջարդե՞ն։ Էդ ո՞նց եք պատկերացնում, այսինքն։ Լա՛վ, մի անգամ, երկու, երեք, տասը, քսան անգամ։ Ամեն ինչին չափ ու սահման կա։

Դուք մտածում եք, որ մուսկուլները կարող են բացել, գալ խորհրդարանի դահլիճում նստեն, իրենց լկտի պահեն ու բերանները չջարդե՞ն, ո՞նց եք պատկերացնում։ Չունեն իրենք ոչ մի բան ու չեն էլ ունենալու։ Ասել եմ, որ իրենք բոմժ են դառնալու, ուրեմն բոմժ են դառնալու։ Պարզ չե՞մ հայտարարել»,- ասաց Փաշինյանը։