YouTube
latest_news
Ավելին 8 часов назад - 15:09 29-10-2026

«Պապայի բռատը»․ Գուրգեն Դաբաղյանն ու որդին՝ ոճային կերպարներով

Գուրգեն Դաբաղյանն ու որդին՝ Լևոնը, ոճային կերպարներով զբոսնել են Հյուսիսային պողոտայում։

Երգիչ Գուրգեն Դաբաղյանն ու որդին՝ Լևոնը, միասին զբոսնել են Երևանի Հյուսիսային պողոտայում։ Երգիչն ընտանեկան ժամանցի լուսանկարներով կիսվել է Instagram-ի իր էջում։

«Պապայի բռատը»,- լուսանկարներին կից գրել է Գուրգենը։ Զբոսանքի համար նա ընտրել էր մուգ կապույտ ջինսեր, սպիտակ շապիկ և շագանակագույն բաճկոն՝ կերպարը համադրելով սպորտային կոշիկների հետ։ Փոքրիկ Լևոնն էլ աչքի էր ընկնում իր ոճային տեսքով՝ սև-կապույտ հուդիով և մոխրագույն տաբատով։

Հիշեցնենք, որ Գուրգեն Դաբաղյանն ու կինը՝ Իննան, երկու երեխա ունեն։ Նրանց դուստրը՝ Շուշանը, ծնվել է 2020 թվականին, իսկ որդին՝ Լևոնը, ընտանիքին միացել է 2024-ին։