YouTube
latest_news
Ներքին 8 часов назад - 20:31 28-10-2026

ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն

ԱԺ ՔՊ նախընտրական ցուցակի 91–րդ հորիզոնականում գտնվող Էդգար Առաքելյանն առաջիկայում կստանձնի պատգամավորի մանդատը։

Նրա կենսագրությունը խորհրդարանի կայքում դեռևս դատարկ է, սակայն որոշ տվյալներ, որոնք դժվար թե պաշտոնական կենսագրության մեջ մտնեն, արժե հիշեցնել։



Էդգար Առաքելյանը նախ հայտնի է նրանով, որ «Դուրս ՀԱՊԿ»֊ից նախաձեռնության անդամ է։ Երկրորդ, նորընտիր պատգամավորը 2020 թվականին իր ղեկավարած «Ազատ Հայաստան» նախաձեռնությամբ վիճարկել է ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ Քարվաճառը և Քաշաթաղը հանձնելու վերաբերյալ։