Telegram
latest_news
Ներքին 4 часа назад - 16:51 28-10-2026

Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի Շիրակի փողոցում հոկտեմբերի 27-ի կեսգիշերին տեղի ունեցած արյունալի միջադեպը, որն ավարտվեց մոտ 45 տարեկան տղամարդու մահվան ելքով, ցնցել է ողջ բնակչությանը։ Իրավապահները հայտնում են չորս անձի ձերբակալման և քրեական վարույթ նախաձեռնելու մասին։ Oragir.News-ին հաջողվել է զրուցել դեպքի կենտրոնում հայտնված ընտանիքի մոր՝ Լիլիթ Մանուկյանի հետ։

Վերջինիս պատմածը որոշ չափով լույս է սփռում ողբերգության վրա՝ բացահայտելով, որ դեպքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա։ Կնոջ ներկայացմամբ, միջադեպի մասնակիցները բոլորը եղել են ազգականներ։

Մահացածը Լիլիթի քրոջ ամուսինն էր, ով «խմիչքի նկատմամբ հակում ունեցող անձ էր»։ Իսկ ենթադրյալ սպանություն կատարած անձը եղել է Լիլիթի նախկին ամուսինը, ով առողջական խնդիրներ ունի և վերջին չորս օրերին էր հայտնվել իրենց տանը։ «Ջիգրոտվել էին նախկիններով, փեսաներով եկել էին, ուզում էին տնավորվեին, բայց տնավորվելը դառավ պատերազմ»,- պատմեց կինը։

Ըստ նրա՝ վեճի բուն պատճառը եղել է հայհոյանքն ու հեռախոսային անհարգալից խոսակցությունը։ Քրոջ ամուսինը եկել է իրենց տուն, հետո զանգել է Լիլիթին ու «հրամայական տոնով» ասել՝ հաց սարքի, գամ հաց ուտեմ։

«Բա քո կնոջը ինչի՞ համար ես պահում, ի՞նչ իրավունքով ես ինձ հրամայում․․․էդ խոսքի վրա իմ նախկին ամուսինը գժվում է, ասում՝ նա ո՞վ դառավ, որ քեզ հրամայի։ Իրեն դուր չեկան քրոջս նախկին ամուսնու բառերը, հին հաշիվները թեժացան, էդտեղից՝ խանդի հողի վրա, հայհոյանքների պատճառով դուրս եկան իրար դեմ, երեխաներն էլ խառնվեցին՝ պատմության մեջ ընկան»,- պատմեց Լիլիթը։

Ոստիկանությունը ձերբակալել է նաև Լիլիթի 16-ամյա անչափահաս որդուն, ով մոր խոսքով՝ դեպքի պահին ընդամենը ականատես է եղել և փորձել է օգնել; Մայրը պնդեց, որ հիվանդ երեխային քննչական բաժնում պահում և հարցաքննում են առանց իր ներկայության և առանց փաստաբանի։ «Երեխուն տարել են, ասում է՝ ինձ ծեծում են, խոշտանգում են․․․․ հիվանդ երեխա է, առողջական խնդիրներ ունի»,- ասաց մայրը՝ նշելով, որ իր մեծ որդին ընդհանրապես կապ չունի և դեպքի պահին քնած է եղել։

Լիլիթ Մանուկյանն Oragir.News-ին հայտնեց, որ այժմ փաստաբան է փնտրում որդու շահերը պաշտպանելու համար։ «Դեպքից հետո տանը մնացել եմ մենակ․ «Ոչ փող ունեմ, ոչ առողջություն, ճնշումս հասնում է 170-180-ի՝ վատանում եմ, ձեռքիս մի բաժակ ջուր տվող էլ չկա»,- եզրափակեց կինը։


Հասմիկ Մովսիսյան

Most Viewed

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է