Instagram
latest_news
Ներքին Տեսանյութ 10 часов назад - 11:10 28-10-2026

Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին

Երևույթը, որի մասին խոսում եք, եղելա բոլոր ժամանակներում: Ինչո՞ւ ձեր՝ Աշխատանի և սոցիալական հարցերի նախարար եղած ժամանակ այս հարցի հանդեպ հանդուրժող եք եղել, հիմա դարձել եք անհանդուրժող: Երկրորդ հարցը՝ քանի որ բռնությունը միայն ֆիզիկական չի, կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ և ինչ-որ մեկը ձեզ ստիպել ա, որ էս օրենքի նախագիծը ներկայացնեք:

Հարցերը ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանին ուղղեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:

«Դուք հանձաժողովի նիստի ժամանակ էլ փորձեցիք «զոհականացնել» ինձ, իսկ եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ: Դուք ուզում եք էդ իմաստով ամոթա՞նք տալ ինձ», - ասաց Բաթոյանը՝ վստահեցնելով, որ որևէ մեկն իրեն չի ստիպել այս նախագիծը ԱԺ բերել:

«Իմ նախարար եղած ժամանակ էլ էս հարցն ինձ հուզում էր, մենք վերանայել ենք նախագծերը, մշակումներ ու քննարկումներ ենք իրականացրել: 2020-ին իմ նախաձեռնությամբ սկսել ենք ֆինանսավորել ապաստարանները բռնության զոհերի համար, սկսել ենք ֆինանսական աջակցություն ու խորհրդատվություն տրամադրել», - ասաց Բաթոյանը:

«Եթե դուք բռնության զոհ եք, դա մեզ անհանգստացնում ա ու պետք է մտածենք ձեզ պաշտպանելու մասին: Եվ եթե իսկապես էդ կարգավիճակում եք, իմ աջակցությունն եմ ձեզ հայտնում», - արձագանքեց Ղազարյանը:

Most Viewed

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է