latest_news
Ներքին 3 часа назад - 13:30 21-10-2026

Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները

Մինչ Հայաստանի քաղաքացին փորձում է ուշքի գալ Արցախի մեծ կորստից, ի հայտ են գալիս նոր սկանդալներ։ Oragir.News-ին հասանելի դարձած ներքին փաստաթղթերը բացահայտում են ահռելի չափերի հասնող ֆինանսական պատմություններ։ Միլիարդավոր դրամների անհետացումն այսօր քողարկվում է իշխանական հիմնավորումներով։

Արցախցի հասարակական գործիչ Արթուր Օսիպյանը տևական ժամանակ է՝ բարձրաձայնում է Արցախ ուղարկված և այնտեղ փոշիացած հսկայական գումարների թեման։ Նա իրավական գործընթաց էր սկսել հենց Նիկոլ Փաշինյանի դեմ։

Սակայն իրավապահ համակարգը շտապեց փակել թեման։ Դատախազությունը մերժեց քրեական վարույթ սկսելը։ Դատարանն էլ ուժի մեջ թողեց այդ որոշումը։ Ըստ դատարանի՝ Փաշինյանի հայտարարությունները ընդամենը «խոսակցական բնույթի» են եղել։

Բայց այն, ինչ իրավապահները կոչում են «խոսակցական բնույթ», պաշտոնական թղթերում ունի շատ կոնկրետ և սարսափելի տեսք։

ՀՀ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ Արցախի կառավարության և նրա հիմնադրամների ունեցած 315 միլիարդ դրամի պարտքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը։ Այս աստղաբաշխական պարտքի 70%-ը կառավարությունը փակելու է ուղղակիորեն ՀՀ քաղաքացիների հարկերից։

Նախարարությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե սա արվում է արցախցիներին փրկելու և բանկային համակարգը պահպանելու համար։ Սակայն իրականությունը այլ է։
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ այդ ամբողջ գումարից միայն 14 միլիարդ դրամն է եղել շարքային ժողովրդի հիփոթեքային վարկերը։ Մնացած ողջ գումարը՝ ճշգրիտ 301 միլիարդ դրամը, մասնավոր բիզնեսների, ՍՊԸ-ների ու խոշոր ընկերությունների չվերադարձված ընդհանուր պարտքերն են։ Ստացվում է, որ խոշոր գործարարները վերցրել են միլիարդներ, իսկ հիմա այդ փողերը բարդվում են ՀՀ շարքային հարկատուի ուսերին։

Այս ամբողջ պատմության գլխավոր պատասխանատուն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն է։ Հենց նրա պաշտոնավարման տարիներին և անմիջական թույլտվությամբ են տրվել ու «ջրվել» այդ աստղաբաշխական միջոցները։

Այս առնչությամբ համացանցում բացառիկ տեղեկություններ էր հրապարակել Արայիկ Հարությունյանի օրոք Արցախի նախագահին կից Հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։ Նրա ներկայացրած փաստաթղթերը մանրամասնում էին Արցախի ներդրումային հիմնադրամի խոշորագույն փոխառությունների ցանկը։ Դրանք հստակ ցույց տվեցին, թե ինչպես է Արայիկ Հարությունյանի կառավարությունը միլիարդներ նվիրաբերել մասնավոր ընկերություններին։

Այս ընդհանուր բեռի մեջ առանձնահատուկ տեղ ունեն Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից տրված վարկերը։ Արթուր Օսիպյանն իր վերջին հրապարակումներում և ելույթներում մատնանշում է, որ միայն այս հիմնադրամի գծով անհետացել կամ «ջրվել» է շուրջ 467 միլիոն ԱՄՆ դոլար (մոտ 177.3 միլիարդ դրամ)։



Oragir.News-ի տրամադրության տակ հայտնված աղյուսակները լիովին ապացուցում են այս թիվը և բացահայտում այն ընկերությունների անունները, որոնք տարիներով միլիարդներ են ստացել ու չեն վերադարձրել։

Ցուցակների բացարձակ առաջատարներն են «ԱՐ ՓԱՈՒԵՐ» ՍՊԸ-ն և «ԳՈԼԴ ՄԱՅՆ» ՓԲԸ-ն։ Սրանցից յուրաքանչյուրը պետությունից ստացել է ավելի քան 17-18 միլիարդ դրամ։
Խոշորագույն պարտապանների թվում են նաև «ԿԱՅԾԱՂԲՅՈՒՐ» ՍՊԸ-ն, «ԱՐԱՐԱՏ» ՍՊԸ-ն և «ԲԵՅԶ ՄԵԹԱԼՍ» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունները տարիներ շարունակ կուտակել են հսկայական տույժեր, բայց պետությունը ոչինչ չի արել գումարները հետ ստանալու համար։



Ամենացնցող գործարքները կատարվել են 2022 թվականին։ 44-օրյա աղետալի պատերազմից հետո, երբ Արցախի ապագան արդեն մշուշոտ էր, պետական հիմնադրամը որոշում է կայացնում գրեթե 3 միլիարդ դրամ ներարկել «ԳԵՏԱՎԱՆ ԷՆԵՐՋԻ» ՓԲԸ-ի կապիտալում։ Ավելին՝ նույն ժամանակահատվածում հաստատվում է նաև 9.4 միլիոն ԱՄՆ դոլարի պայմանագիր՝ «Գետավան-1» ՀԷԿ-ի կառուցման համար։



Ողջամիտ հարց է աառաջանում՝ որ բանական պաշտոնյան միլիոնավոր դոլարներ կներդներ մի տարածքում, որն ամեն վայրկյան կարող էր անցնել թշնամուն։ Ուր գնացին այդ փողերը, ով կառուցեց այդ ՀԷԿ-ը, և ում գրպանները մտան ՀՀ հարկատուների հաշվին գեներացված միջոցները։ Արցախյան էջը փակելուց առաջ, կարծես, հաջողությամբ փակվել է նաև միլիարդների անհետացման էջը։ Մասնավոր ընկերությունները ստացել են իրենց միլիարդները, բանկերը պետության հաշվին փակել են իրենց ռիսկերը, իսկ ՀՀ շարքային քաղաքացին ստիպված է իր գրպանից վճարել 301 միլիարդ դրամի այն ընդհանուր պարտքը, որը կուտակվել է պետական անփութության և անպատժելիության արդյունքում։ Իսկ իրավապահ համակարգը շարունակում է պնդել, որ այս ամենի մասին հայտարարությունները ընդամենը «խոսակցական բնույթի» են։

Most Viewed

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց