latest_news
Ներքին 20 часов назад - 18:19 20-10-2026

«Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Բենզինի շուկայի խոշորագույն տնտեսվարողներից մեկը՝ «Ֆլեշ» ընկերությունը, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից սահմանված 28 միլիոն դրամի տուգանքի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց ընկերության մարկետինգի բաժնի ղեկավարը։

Մեր այն հարցին, թե կոնկրետ ինչ խախտումների մասին է խոսքը և ինչ հիմքով է ընկերությունը ենթարկվել վարչական պատասխանատվության, «Ֆլեշ»-ից դժվարացան պատասխանել՝ հորդորելով պարզաբանումներ ստանալ հենց տեսչական մարմնից։

«Ճիշտն ասած, ճիշտ կլիներ հենց կառույցից հարցնել, որովհետև մենք ինքներս էլ ոչ ծանուցում ենք ստացել, ոչ արձանագրություն ունենք, որ իմանանք՝ դա ինչի համար է։ Մենք էլ ենք իմացել, այսպես ասած, կառույցի մամուլի հաղորդագրությունից։ Էնպես որ, ձեր հարցին չեմ կարող պատասխանել»,- նշեց ընկերության ներկայացուցիչը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք «Ֆլեշ» ընկերությունը պատրաստվո՞ւմ է բողոքարկել Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշումը, ընկերությունից հայտնեցին, որ այս պահին որևէ հստակ քայլ ձեռնարկել չեն կարող, քանի որ չունեն համապատասխան փաստաթղթային հիմքեր։

«Չեմ կարող ասել։ Գուցե ծանուցում է լինում, միգուցե ինչ-որ բան է լինում, բայց այս պահի դրությամբ չունենք որևէ հիմք, որևէ արձանագրություն կամ խախտման պատճառ, որ ինքներս էլ իմանանք՝ ինչի համար է։ Մնացածը այս պահի դրությամբ, այո, չեմ կարող ասել»,- կրկնեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի լցակայաններում հայտնաբերվել են խախտումներ, ինչի հիմքով նախատեսվում է շուրջ 28 միլիոն դրամի տուգանք։

Այս ամենը տեղի է ունենում բենզինի շուկայում սպասվող լայնածավալ պետական ուսումնասիրությունների և գնային տատանումների ֆոնին։



Հասմիկ Մովսիսյան

Most Viewed

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել