latest_news
Ներքին 5 часов назад - 20:41 19-10-2026

Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում

2019-2020 թվականներին բավականին լավ հարաբերություններ ենք ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ․․․ միակ խնդիրը բացառապես կապված էր Արցախի հետ, պատերազմի հետ, թե չէ այնպես չէ, որ ես քաղաքական ցանկություններ եմ ունեցել էդ ճահիճի մեջ մտնելու:

CTRL Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ խոսելով այն մասին, որ քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, իսկ հիմա համագործակցում է նրա հետ։

«Պատերազմից հետո իրավիճակը մի քիչ այլ է լինում, մենք մեր պատմական հայրենիքն ենք կորցրել, հետևաբար ես որպես հայ մարդ էդպես եմ այդ շրջանում նայել այդ խնդրին, բայց պատերազմից հետո համագործակցությունը կառավարության հետ, երբ ֆիքսում ես, որ արդյունքները շոշափելի են, բոլորը անմնացորդ աշխատում են երկրի շենացման համար, այս դեպքում ես իմ ցանկությունն եմ ունեցել, որ էդ մեծ թիմում իմ փոքր ներդրումն ունենամ մեր երկրի մի հատվածի շենացման գործում։ Հետո Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, որ ավելի խորն ես վերլուծում, թե ինչ իրավիճակի մեջ ենք, դա տանում է այն ուղղության վրա, որ մտածում եմ, ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ մեր պետության շենացման գործում»,- նշել է նա։

Most Viewed

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո