latest_news
Ներքին 8 часов назад - 17:42 19-10-2026

Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի

Ցավեր ունեմ, այնքան անտանելի են, որ անգամ չեմ կարողանում ոտքս տեղաշարժել։

Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Անի Ավետիսյանը՝ նշելով, որ այս շաբաթ իրեն կրկին վիրահատելու են, սակայն վիրահատության օրը դեռևս հայտնի չէ։

«Դե ոսկոր չկա, ոտքս ամբողջությամբ հավաքել են երկաթներով։ Բժիշկներն ասում են՝ օտար մարմին ա, բնական ա, որ կցավա։ Քայլելու մասին խոսելը դեռ շատ շուտ է։ Եթե հաջորդ վիրահատությունս հաջող անցնի, դեռ մեկ տարի էլ կպահանջվի վերականգնվելու համար։ Հետո երեխայի պես տոտիկ-տոտիկ պետք է սկսեմ քայլել սովորել»,- 24News-ին պատմեց Անի Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ վիրահատությանը, հավանաբար, կմասնակցեն նաև այլ հիվանդանոցներից ժամանած բժիշկներ։
Այս ընթացքում Անիին տեսակցելու են գալիս նաև երեխաները, սակայն, ինչպես ինքն է նշում, նրանք դեռ վախեցած են։ Երեխաների հետ հոգեբան է աշխատում, բայց Անիի խոսքով՝ ինքը դեռ հոգեբանի հետ չի հանդիպել։ Այս պահին նրա միակ մտահոգությունը չդադարող ցավերն են ու հնարավորինս շուտ ապաքինվելը։

Հիշեցնենք՝ ամսվա սկզբին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը ներխուժել էր Անի Ավետիսյանի տուն։ 39-ամյա Անին, փորձելով պաշտպանել տանը գտնվող անչափահաս երեխաներին, ֆիզիկական դիմադրություն էր ցույց տվել զինված ադրբեջանցուն։ Արդյունքում նա ստացել էր ազդրի և ձեռքի ծանր հրազենային վնասվածքներ։

ՀՀ քննչական կոմիտեն Անի Ավետիսյանին և նրա երկու երեխաներին ճանաչել է տուժող։ Ավետիսյանների տուն ներխուժած ադրբեջանցի զինծառայողը կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով, այդ թվում՝ սպանության փորձի և պետական սահմանն ապօրինի հատելու համար։

24news.am

Most Viewed

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո