Հաշվի առնելով
Oragir.News-ի վերջին հրապարակումները, որոնք վերաբերում էին պետական կառույցների կողմից ապրանքների ձեռքբերման կառուցվածքին, կարելի է եզրակացնել, որ ՔՊ֊ական պաշտոնյաները բառացի ամեն ինչ գնում են բյուջեի հաշվին, լինի դա մայկա, սուրճ, թե զուգարանի թուղթ։
Այս առումով ուշագրավ ծավալի գնման փաստաթուղթ է ի հայտ գալիս, որը իրականացրել է վարչապետի աշխատակազմը։ Եթե մինչ այս մենք գիտեինք, որ հուշանվերը կարող է լինել առարկա, քանի որ այն պետք է մնա և որպես հուշ ծառայի նվեր ստացողի համար, ապա այժմ փաստորեն հուշանվերը կարող է լինել նաև սնունդ, որը կարծես թե ունի հստակ պահպաննան ժամկետ։
Ինչևէ, «Նռնենի հաուս» ՍՊԸ֊ից 610 հազար դրամի (ավելացված արժեքը ներառյալ` 732 հազար դրամ) հուշանվեր չիր է գնվել ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից։ Ում պետք բաժանվի այս չիրը` որպես հուշ, ով ում պետք է հիշի, փաստաթղթերից հայտնի չէ։