latest_news
Ներքին 13 часов назад - 13:33 01-09-2026

Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել

Երեկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրավիճակը լարված էր. թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանական մեծ ուժերի ուղեկցությամբ փորձում էին բնակելի 6 տնակ քանդել։

Սակայն այսօր հայտնի դարձավ, որ Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ քաղաքային իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել:

«Ասեցին՝ ապրեք էնքան, մինչև ձեզ չապահովենք կացարանով, մոտիկացեք, դիմումներ գրեք»,- լրագրողների հետ զրույցում ասել է բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը անդրադարձել էր թոմային՝ գրելով, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 40 հասցեում բնակվող 11 հոգանոց ընտանիքը կանգնած է բնակության վայրից զրկվելու վտանգի առաջ։