latest_news
Ներքին 13 часов назад - 14:18 01-09-2026

Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան

Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով, «ՇՀԿ+» գագաթնաժողովում ունեցած իր ելույթում հայտարարեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ գործընթացն առավել առարկայական է դառնում անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։ Նա հավելեց, որ այժմ Անկարայի և Բաքվի հետ աշխատանքներ են ընթանում կոմունիկացիաների բացման ուղղությամբ՝ այս համատեքստում հիշատակելով TRIPP նախագիծը։

Ուշագրավ է, որ Փաշինյանը հայերեն է ելույթ ունենում. նախորդ նիստում նա հանդես էր եկել ռուսերենով։