Համացանցը շարունակում է սգալ 28-ամյա երիտասարդ աղջկա՝ Ալետա Նիկոյանի անժամանակ ու ողբերգական մահը։ Սոսկալի ավտովթարից ու անդառնալի կորստից հետո, բլոգեր, հումորիստ Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին անգամ հուզիչ հրապարակմամբ է հանդես եկել սոցիալական ցանցերի իր էջերում։
Լուսինեն կիսվել է իր և ամուսնու քրոջ՝ Ալետայի չափազանց ջերմ ու գեղեցիկ համատեղ լուսանկարով, որն արվել էր 2022 թվականին՝ Ալետայի հարսանյաց արարողության օրը։
Այս լուսանկարին կից Լուսինե Թովմասյանը թողել է ընդամենը մեկ բառ, որն ավելին է, քան ցանկացած երկար տեքստ։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրեր առաջ Երևանի Աթենքի փողոցում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 28-ամյա Ալետա Նիկոյանը Hyundai Elantra մակնիշի մեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել Հրազդան մարզադաշտի պատնեշին։ Երիտասարդ կինը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ, ցավոք, գիտակցության չգալով՝ մահացել էր։ Նա երկու մանկահասակ երեխաների մայր էր։
Թամարա Քալանթարյան