Ներքին 4 ամիս առաջ - 10:23 27-06-2026

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։

Հայ էստրադային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 25-ին։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը։

Ուսմանը զուգահեռ երգել է «Յուննոստ», «Կռունկ» և այլ երիտասարդական էստրադային նվագախմբերում։

Նա Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Մարտին Վարդազարյանի և մի շարք այլ հայտնի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողներից էր։ Ռադիոյի և հեռուստատեսության ոսկե ֆոնդում պահպանվում են նրա կատարմամբ ավելի քան 400 երգեր։

Տասնամյակներ շարունակ Ռաիսա Մկրտչյանը եղել է հայկական էստրադայի ամենավառ դեմքերից մեկը։ Նրա կատարմամբ հնչել են Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Մարտին Վարդազարյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և բազմաթիվ այլ հեղինակավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Նրա երգերը լայն ճանաչում են ստացել ոչ միայն Հայաստանում, այլև Խորհրդային Միության բազմաթիվ հանրապետություններում և արտերկրում։

Ռաիսա Մկրտչյանն արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, պարգևատրվել էր «Մովսես Խորենացի» մեդալով և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ հայկական երգարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»