latest_news
Արտաքին 18 часов назад - 22:14 26-06-2026

ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին պաշտոնապես տեղեկացրել է Թուրքիային ավիաշարժիչներ վաճառելու մտադրության մասին։ Աղբյուրի տվյալներով՝ գործարքի արժեքը կգերազանցի 700 մլն դոլարը։

Մի շարք կոնգրեսականներ, սակայն, դեմ են վաճառքին՝ հիշեցնելով, որ Թուրքիան 2019-ին Ռուսաստանից ձեռք է բերել S-400 զենիթահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք սպառնալիք են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների և հատկապես «F-35 ծրագրի» անվտանգության համար։

Հաղորդվում է նաև, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է առաջ մղել ավիաշարժիչների վաճառքի գործընթացը մինչև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Խոսքը «General Electric» ընկերության արտադրած ռեակտիվ շարժիչների մասին է, որոնք նախատեսվում է օգտագործել Թուրքիայի ազգային «KAAN» կործանիչներում։

KAAN-ը համարվում է Թուրքիայի ռազմական արդյունաբերության կարևորագույն նախագծերից մեկը, որի նպատակն է նվազեցնել արտաքին կախվածությունը։

Reuters-ի տեղեկություններով՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամներից մի քանիսը նախազգուշացրել են, որ կարող են իրավական քայլեր ձեռնարկել՝ շարժիչների վաճառքը կասեցնելու նպատակով։

Ermenihaber

Most Viewed