Մամուլ 1 ժամ առաջ - 08:49 28-11-2026

Վազգենի ֆիլմի պրեմիերային էլ են պարել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում «Մոնթե» ֆիլմի ցուցադրությունից առաջ տղամարդկանց բեմականացված պարից զայրացած Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, տեղյակ չէ, որ մոտ մեկ տարի առաջ Վազգեն Սարգսյանին նվիրված «Սպարապետ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ նույնպես «ԿինոՄոսկվայի» «տանիքին» ռազմահայրենասիրական պար էր բեմադրվել:

Գուցե այդ ժամանակ լռել էր իր դաշնակից Արամ Սարգսյանին չնեղացնելու նպատակով։ Գուցե` խաղալիք զենքից էր այդպես հուզվել: Բայց պարզ է, որ ազգային-ազատագրական պարերի փոխարեն Նիկոլ Փաշինյանը նախընտրում է սատանիստական պերֆորմանսներն ու «ՀուԶանք ու Զանգ»-ի տիպի բեմականացումները։

Մի քանի օր առաջ մայրաքաղաքի կենտրոնում դինոզավրեր էին շրջում, եւ նրանց պարը շատերը սատանիստական քարոզ անվանեցին, իսկ 2019-ին Հանրապետության հրապարակում բեմադրված եւ մեծ աղմուկ հանած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը հենց կրթության նախարարությունն էր ֆինանսավորել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:08 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, մյուս բոլոր արցախցիները՝ Ադրբեջանո՞ւմ
16:00 Ինչու «Մերգելյանի» տնօրեն դրեցին Տիգրան Արզաքանցյանին
19:10 Փաշինյան, պատասխան տուր, ո՞րն է Արմեն Գրիգորյանի հայրենիքը. Հայկ Դեմոյան
17:07 Էս ո՞նց ես մեծացել․ Կամո Սեյրանյանը ԱՄՆ-ում հանդիպել է երջանկահիշատակ Հայկոյի որդուն
18:14 Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման
16:30 Դրսի զուգարան չէր կարողանում սարքել, բայց 4 ամսում երկհարկանի տուն է կառուցել. մանրամասներ՝ Լիճքի գյուղապետի մասին
17:01 Ապահովագրության գինը բարձրանում է, թանկարժեք դեղերը՝ դուրս մղվում. ինչ է սպասվում քրոնիկ հիվանդներին
13:30 Բաղմանյանի խնամուն էլ դատապարտել են 100 ժամ հանրային աշխատանքների
23:26 Ամուսինս «Լիչի» ՍՊԸ-ն գնել է, հողի վարձակալությունն էլ՝ հետը. Ամասիայի համայնքապետ
19:39 Մեսսին կրկին կխաղա Արգենտինայում․ խաղին կարող է մասնակցել նաև Ռոնալդուն