Մամուլ 3 ժամ առաջ - 07:10 28-11-2026

Ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. « Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 3-ին Մոսկվայում նախատեսված հանդիպումը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքի համար։ Թեև Կրեմլն ու պաշտոնական Երևանը հաստատել են հանդիպման փաստը, բանակցությունների բուն օրակարգը դեռևս չի հրապարակվել։

«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, մոսկովյան բանակցությունների առանցքում լինելու են ռուսական կողմի երկու սկզբունքային պայմանները, որոնց կատարման հետ է կապվում հայռուսական հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ Հայաստանին մատակարարվող էներգակիրների գների պահպանումը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջին պայմանը վերաբերում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի հետկանչմանը, իսկ երկրորդը՝ TRIPP ճանապարհի երկայնքով ռուսական սահմանապահ զորքերի տեղակայմանն ու ճանապարհի պահպանության իրականացումը նրանց վերապահելուն։

Ըստ մեր տեղեկությունների, Մոսկվայում այս երկու հարցերը դիտարկվում են ոչ թե պարզապես որպես բանակցային օրակարգի բաղադրիչներ, այլ որպես երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման առանցքային նախապայմաններ։

Ինչպես արդեն հայտնի է, դեկտեմբերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ևս երկու անգամ մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն: Դեկտեմբերի 11-12-ին նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ վարչապետների ձևաչափով հանդիպումը, իսկ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով առաջնորդների ամենամյա հանդիպումները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:08 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, մյուս բոլոր արցախցիները՝ Ադրբեջանո՞ւմ
16:00 Ինչու «Մերգելյանի» տնօրեն դրեցին Տիգրան Արզաքանցյանին
19:10 Փաշինյան, պատասխան տուր, ո՞րն է Արմեն Գրիգորյանի հայրենիքը. Հայկ Դեմոյան
17:07 Էս ո՞նց ես մեծացել․ Կամո Սեյրանյանը ԱՄՆ-ում հանդիպել է երջանկահիշատակ Հայկոյի որդուն
18:14 Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման
16:30 Դրսի զուգարան չէր կարողանում սարքել, բայց 4 ամսում երկհարկանի տուն է կառուցել. մանրամասներ՝ Լիճքի գյուղապետի մասին
17:01 Ապահովագրության գինը բարձրանում է, թանկարժեք դեղերը՝ դուրս մղվում. ինչ է սպասվում քրոնիկ հիվանդներին
13:30 Բաղմանյանի խնամուն էլ դատապարտել են 100 ժամ հանրային աշխատանքների
23:26 Ամուսինս «Լիչի» ՍՊԸ-ն գնել է, հողի վարձակալությունն էլ՝ հետը. Ամասիայի համայնքապետ
19:39 Մեսսին կրկին կխաղա Արգենտինայում․ խաղին կարող է մասնակցել նաև Ռոնալդուն