Մամուլ 2 ժամ առաջ - 08:02 28-11-2026

Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետների համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար՝ ենթականերին պատժելու նպատակով։ Շրջանառության մեջ է դրվել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ծառայողների համար սահմանել բժշկական ստուգում անցնելու, փորձանմուշ կամ ախտորոշիչ թեստ հանձնելու պարտականություններ եւ դրանք չկատարելու դեպքում` պատասխանատվության միջոցներ։

Ըստ նախագծերի հիմնավորման, գործող կարգավորումները հնարավորություն չեն տալիս լիարժեք հաշվի առնելու ծառայության առանձնահատկությունները, ծառայողների համար սահմանված չեն բժշկական ստուգում անցնելու, փորձանմուշ կամ ախտորոշիչ թեստ հանձնելու պարտականություններ եւ դրանք չկատարելու համար պատասխանատվության միջոցներ։

Նաեւ հստակեցվելու է կարգապահական կոպիտ խախտումների շրջանակը` կոպիտ խախտում է համարվելու, օրինակ, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը, որի համար կարող է ծառայությունը դադարեցվել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:08 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, մյուս բոլոր արցախցիները՝ Ադրբեջանո՞ւմ
16:00 Ինչու «Մերգելյանի» տնօրեն դրեցին Տիգրան Արզաքանցյանին
19:10 Փաշինյան, պատասխան տուր, ո՞րն է Արմեն Գրիգորյանի հայրենիքը. Հայկ Դեմոյան
17:07 Էս ո՞նց ես մեծացել․ Կամո Սեյրանյանը ԱՄՆ-ում հանդիպել է երջանկահիշատակ Հայկոյի որդուն
16:30 Դրսի զուգարան չէր կարողանում սարքել, բայց 4 ամսում երկհարկանի տուն է կառուցել. մանրամասներ՝ Լիճքի գյուղապետի մասին
18:14 Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման
17:01 Ապահովագրության գինը բարձրանում է, թանկարժեք դեղերը՝ դուրս մղվում. ինչ է սպասվում քրոնիկ հիվանդներին
13:30 Բաղմանյանի խնամուն էլ դատապարտել են 100 ժամ հանրային աշխատանքների
23:26 Ամուսինս «Լիչի» ՍՊԸ-ն գնել է, հողի վարձակալությունն էլ՝ հետը. Ամասիայի համայնքապետ
19:39 Մեսսին կրկին կխաղա Արգենտինայում․ խաղին կարող է մասնակցել նաև Ռոնալդուն