Սպորտ 8 ժամ առաջ - 23:18 27-11-2026

Անգլիական «Բորնմութը» կրկնել է Երևանի «Արարատի» տպավորիչ արդյունքը

«Բորնմութը» դարձել է առաջին անգլիական ակումբը, որը եվրագավաթներում նորամուտը նշել է 5 անընդմեջ հաղթանակով։

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի 5-րդ տուրում Անգլիայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչը հյուրընկալվելիս 2։1 հաշվով առավելության է հասել իսպանական «Սելտայի» նկատմամբ՝ տանելով 5-րդ անընդմեջ հաղթանակը։ «Բորնմութը» նաև սահմանել է ակումբային ռեկորդ՝ 10-րդ անընդմեջ հաղթանակը տանելով բոլոր մրցաշարերում։

Նախկինում եվրագավաթներում 5 անընդմեջ հաղթանակով մեկնարկել հաջողվել էր գերմանական «Նյուրնբերգին» (1961/62 մրցաշրջանում) ու Երևանի «Արարատին» (1972/73 մրցաշրջանում)։