Ներքին Տեսանյութ 11 ժամ առաջ - 22:45 27-11-2026

50 տարվա դասախոս եմ, տուն չունեմ. միակ ցանկությունս գլխավերևում ծածկ ունենալն է

«50 տարվա մանկավարժ եմ, մեթոդիստ, դասախոս, բայց հիմա մնացել եմ, ինչպես ասում են, բաց երկնքի տակ։ Գոնե գլխավերևս ծածկ ունենամ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ռազմիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ 1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրիում կորցրել է ամեն բան, այդ թվում՝ տունը։ Իսկ 2000-ականներին, ատենախոսություն պաշտպանելու նպատակով Երևան տեղափոխվելուց հետո, բնակություն է հաստատել Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանում։ Նրան հատկացված N 627 սենյակը 2007 թվականին սեփականաշնորհվել է, սակայն, այդ ժամանակ ինքը բացակայել է մայրաքաղաքից, և տարածքը տրամադրվել է մեկ այլ անձի։

Աբրահամյանի փոխանցմամբ՝ բնակարանային խնդրի լուծման ակնկալիքով դիմել է ինչպես նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս համապատասխան կառույցներին առաջարկել է դիտարկել նախկին հանրակացարանային սենյակը վերադարձնելու կամ դրան համարժեք այլ բնակելի տարածք տրամադրելու հարցը, սակայն քաղաքացին մինչ օրս որևէ լուծում չի ստացել։

Նա նշել է, որ քաղաքապետարանում չեն կարողացել գտնել նաև Սերժ Սարգսյանի հանձնարարականը։ Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից նրան խորհուրդ են տվել դիմել դատարան։ Սակայն նա չի կարող դիմել դատարան, քանի որ որևէ փաստաթուղթ չի պահպանվել արխիվում:

Այս պահին Ռազմիկ Աբրահամյանն ապրում է Հաղթանակ թաղամասի տուն-ինտերնատում։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ սպասում է խնդրի լուծմանը:

«Ես միայն ցանկություն ունեմ՝ գոնե գլխավերևումս տանիք ունենալ»,- հավելեց Աբրահամյանը:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

13:08 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, մյուս բոլոր արցախցիները՝ Ադրբեջանո՞ւմ
16:00 Ինչու «Մերգելյանի» տնօրեն դրեցին Տիգրան Արզաքանցյանին
19:10 Փաշինյան, պատասխան տուր, ո՞րն է Արմեն Գրիգորյանի հայրենիքը. Հայկ Դեմոյան
17:07 Էս ո՞նց ես մեծացել․ Կամո Սեյրանյանը ԱՄՆ-ում հանդիպել է երջանկահիշատակ Հայկոյի որդուն
18:14 Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման
16:30 Դրսի զուգարան չէր կարողանում սարքել, բայց 4 ամսում երկհարկանի տուն է կառուցել. մանրամասներ՝ Լիճքի գյուղապետի մասին
17:01 Ապահովագրության գինը բարձրանում է, թանկարժեք դեղերը՝ դուրս մղվում. ինչ է սպասվում քրոնիկ հիվանդներին
13:30 Բաղմանյանի խնամուն էլ դատապարտել են 100 ժամ հանրային աշխատանքների
23:26 Ամուսինս «Լիչի» ՍՊԸ-ն գնել է, հողի վարձակալությունն էլ՝ հետը. Ամասիայի համայնքապետ
19:39 Մեսսին կրկին կխաղա Արգենտինայում․ խաղին կարող է մասնակցել նաև Ռոնալդուն