Ներքին Տեսանյութ 9 ժամ առաջ - 21:00 26-11-2026

Արցախցիները չեն ծնվել Ադրբեջանում. ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը կգրանցվի. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է նոյեմբերի 26-ի ամփոփ լուրերը:

Կառավարության շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 26-ին, բողոքի ակցիա է անցկացվել՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշելու և Սահմանադրությունից Անկախության հռչակագրին արվող հղումը հեռացնելու դեմ։

«Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը հայտարարել է, որ արցախցիները Ադրբեջանում չեն ծնվել, հետևաբար իրենց անձնագրերում այդ երկրի անվան նշումը համարում են անընդունելի։

Նրա խոսքով՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանրությանը մոլորեցնող տեղեկություններ է ներկայացնում, քանի որ խնդիրը միջազգային չափանիշները չեն, այլ Հայաստանի իշխանությունների ներքին որոշումը։

Իսրայելյանը նաև ընդգծել է, որ հայերի՝ Արցախում ապրելու և ինքնորոշման իրավունքները ճանաչված են ՄԱԿ-ի կողմից, իսկ արցախյան տեղանուններով այլ երկրներ մեկնելու հարցը նախկինում խնդիր չի եղել։

Նա պնդել է, որ անձնագրերում «Ադրբեջան» նշելու պահանջը Ադրբեջանի հերթական պահանջն է, որն, իր գնահատմամբ, կատարում են ՀՀ իշխանությունները։

Սևազգեստ մայրերը բողոքի ակցիա են իրականացրել այսօր Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ծնողները զայրացած բղավել են. «Նիկոլի սիրտը հիմա մեր համար չի՞ ցավում»։
Իրավիճակը լարվել է, երբ ծնողները ցանկացել են մտնել ՀՀ կառավարության շենք, սակայն հանդիպել են ոստիկանների դիմադրությանը։

Փաշինյանը հնարավոր չի համարում Եվրաամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ օրենքի չեղարկումը: Այս մասին նա նշել է այսօր ճեպազրույցում՝ անդրադառնալով Ռուսաստանի դրդմամբ այդ օրենքից Հայաստանի հրաժարվելու հնարավորությանը:

«Հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը, օրենքն ընդունվել է քաղաքացիական նախաձեռնությամբ, տեղի են ունեցել ընտրություններ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է այդ օրենքի օգտին»,- նշել է նա:

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2026 թ. 4–րդ եռամսյակում էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել ընդհանուր 4 մլրդ 465,9 մլն դրամ՝ գյուղմթերքի, սննդամթերքի ու խմիչքի արտահանման, ինչպես նաև մթերման ծրագրերի շրջանակում հոկտեմբերին առաջացած պարտավորությունները փակելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Կառավարությունից վստահեցնում են, որ որոշումն ուղղված է արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանն ու տնտեսվարողների ծախսերի փոխհատուցմանը։

Հատկացվող գումարի առյուծի բաժինը՝ շուրջ 3,26 մլրդ դրամը, կուղղվի ջերմատնային արտադրանքի արտահանման աջակցությանը։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
10:00 Լուսահոգի «Եվրոպայի Սերգեյի» ՈւՎԿ֊ի շահույթը 5 անգամ կրճատվել է
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում