Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:00 03-02-2025

Իրանի աջակցությունը, Պուտին-Թրամփ հանդիպման վայրը, ահաբեկչության փորձ՝ Ադրբեջանում․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 3-ի միջազգային կարևոր լուրերը:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանի և բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի անվտանգությունը շատ կարևոր է Իրանի համար։ Իրանական պետական ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Բաղային ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։
«Մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ և դիվանագիտական ​​փոխանակումները վերջին օրերին շատացել են։ Մենք նախկինում հայտարարել ենք և կրկին շեշտում ենք, որ պատրաստ ենք ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման համար, այդ թվում՝ աջակցելով երկու երկրների միջև բանակցությունների առաջխաղացմանը»,- ասել է նա։

Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկվում են որպես Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավոր վայրեր։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանցի երկու իրազեկ աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ վերջին շաբաթներին Ռուսաստանից բարձրաստիճան պաշտոնյաներ այցելություններ են կատարել Սաուդյան Արաբիա և ԱՄԷ։ Միևնույն ժամանակ, աղբյուրներից մեկը հայտնել է, որ Մոսկվան առայժմ չի աջակցում այդ վայրերում հանդիպում անցկացնելու գաղափարին, քանի որ երկու երկրներն էլ սերտ կապեր ունեն ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում։
Երեկ Թրամփը, ելույթ ունենալով Վաշինգտոնի մերձակայքում գտնվող «Էնդրյուս» ռազմաօդային բազայում, հայտարարել էր Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ պլանավորված հանդիպումների և շփումների մասին։ Նրա խոսքով՝ նախատեսված հանդիպումների քննարկումն ընթանում է «բավականին հաջող»։
«Շատ լարված հանգստյան օրեր ենք անցկացրել։ Մենք զբաղվում ենք Իսրայելով: Մենք գործ ունենք Ուկրաինայի և Ռուսաստանի հետ։ Մենք հանդիպումներ ու բանակցություններ ունենք ծրագրված տարբեր կողմերի, այդ թվում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ»,- ասել էր Թրամփը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան