Մամուլ 2 ժամ առաջ - 07:58 26-11-2026

ՊՆ-ն ինքնավնասման դեպքեր է կոծկո՞ւմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ օրեր առաջ Նոյեմբերյանի զորամասերից մեկում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայող զինվորը փորձել է իրեն վնասել: Ասացին, որ այդ քայլին գնացել է պարտքերի պատճառով։ Նա Նոյեմբերյանի Կողբ համայնքից է եւ այժմ գտնվում է Վանաձորի զինվորական հոսպիտալում:

Դեպքի հետ կապված՝ Վանաձորի զինվորական հոսպիտալից մեզ ասացին. «Դուք զինվորական հոսպիտալ եք զանգահարել, մենք իրավունք չունենք որեւէ տեղեկություն Ձեզ տալ»: Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ, որն ասաց, որ նման նկարագրությամբ դեպքի մասին տեղեկություն առկա չէ:

Նոյեմբերյանի համայնքապետի օգնական Գեղամ Ջիլավյանը, որի վրա է դրված Կողբի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու գործը, մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման դեպք է եղել: Զինծառայողը, որը, մեր տեղեկություններով, կրակել է ոտքին, Նոյեմբերյանի հիվանդանոցում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Վանաձորի զինվորական հոսպիտալ:

Ի դեպ, ՊՆ-ն, որպես կանոն, նման դեպքերի մասին հաղորդագրություն է տարածում կամ տեղեկատվություն է տալիս միայն այն ժամանակ, երբ հասկանում է, որ դեպքը հնարավոր չէ թաքցնել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
13:30 4.9 միլիոն դրամ՝ վարչապետի խորհրդականի ՀԿ-ին
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
15:28 Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան
22:25 Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
12:57 Արցախում զինծառայություն անցած ցանկացած անձ քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին. Խուդոյան

Ձեզ գուցե հետաքրքրի