Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 17:00 21-01-2021

COVID-19-Ի ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻՑ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐ ՉԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ. ԱՀԿ

Մինչ այժմ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերից մահվան դեպքեր չեն գրանցվել: Այս մասին հայտարարել է ԱՀԿ փորձագետ Մարիանջելա Սիմաոն, հայտնում է «ՌԻԱ նովոստին»: «Մենք ունենք պատվաստանյութ, որը լայնորեն օգտագործվում է շուկայում: Դա Pfizer-ն է: Եվ մենք դեռ չենք տեսել մեկ մահ այն պատվաստանյութերից, որոնք ներկայումս օգտագործվում են»,- ասել է նա: ԱՀԿ ներկայացուցչի խոսքերով, ի հայտ են եկել մի քանի կողմնակի ազդեցություններ, օրինակ՝ անաֆիլակտիկ ցնցումը, իսկ պատվաստվածներից ոմանք ալերգիայի լուրջ նախահակում ունեն: Նման իրավիճակում անհրաժեշտ է պատվաստում ստանալ բժշկական հաստատություններում, որոնք գտնվում են վերահսկողության տակ, բացատրել է Սիմաոն: Նա նաև ավելացրել է, որ ԱՀԿ-ն ուշադիր հետևում է պատվաստանյութի ցանկացած լուրջ կողմնակի ազդեցությանը և թարմացնում է իր առաջարկությունները: Ներկայումս կորոնավիրուսի դեմ պայքարի ևս 12 դեղամիջոցներ պետք է արդյունավետության և անվտանգության գնահատում անցնեն կազմակերպության փորձագետների կողմից: Ռուսաստանն աշխարհում առաջին պետությունն է, որը գրանցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Դեղամիջոցը ստեղծվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի և Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ ու ստացել «Սպուտնիկ Վ» անվանումը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՀԿ-ն ստացել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ Վ» պատվաստանյութի գրանցման դիմումը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան