Ավելին 2 ժամ առաջ - 11:15 25-11-2026

Մինչև միլիարդների հասնելը՝ նրանց կողքին էին․ տեխնոլոգիական մագնատների կանայք և աղմկահարույց ամուսնալուծությունները

Նրանք իրենց ամուսինների կողքին էին դեռ այն ժամանակ, երբ վերջիններս նոր էին կառուցում իրենց բիզնես կայսրությունները։

Սակայն տարիների ընթացքում հսկայական կարողություններ կուտակած տղամարդկանց հետ հարաբերությունները շատ կանանց համար ավարտվեցին դավաճանություններով և աղմկահարույց ամուսնալուծություններով։

Այժմ այս շարքում կարող է հայտնվել նաև Nvidia-ի համահիմնադիր Ջենսեն Հուանգի կինը՝ Լորի Հուանգը։ Նրա ամուսնու շուրջ վերջին շրջանում դավաճանությունների մասին տեղեկություններ են տարածվել, իսկ հնարավոր ամուսնալուծության դեպքում Լորին տեսականորեն կարող է հավակնել մինչև 68 միլիարդ դոլարի։

Ջենսենն ու Լորին ամուսնացած են արդեն 41 տարի։ Նրանք ծանոթացել են դեռ ուսանողական տարիներին՝ մինչև Nvidia-ի համաշխարհային հաջողությունը։ Առայժմ Լորին ամուսնալուծության մտադրության մասին չի հայտարարել։
Նման պատմություններ արդեն ունեցել են տեխնոլոգիական ոլորտի այլ հայտնի գործարարներ։

Մաքքենզի Սքոթը Ջեֆ Բեզոսի հետ ամուսնացած է եղել 25 տարի։ Amazon-ի կայացմանը մասնակցելուց հետո՝ 2019 թվականի ամուսնալուծության արդյունքում, նա ստացել է շուրջ 38 միլիարդ դոլար։ Այսօր Սքոթը հայտնի է նաև իր լայնածավալ բարեգործական գործունեությամբ․ միայն 2025 թվականին նրա նվիրատվությունները գերազանցել են 7 միլիարդ դոլարը։

Մելինդա Ֆրենչ Գեյթսը 27 տարի եղել է Բիլ Գեյթսի կինը։ Microsoft-ում աշխատելու տարիներին ծանոթանալով ապագա ամուսնու հետ՝ նա հետագայում նրա հետ հիմնադրել է աշխարհի խոշորագույն բարեգործական հիմնադրամներից մեկը։ 2021 թվականի ամուսնալուծությունից հետո Մելինդան ստացել է շուրջ 2,4 միլիարդ դոլարի արժեթղթեր և բաժնետոմսեր, իսկ այսօր կենտրոնացած է կանանց և աղջիկների աջակցության ծրագրերի վրա։

Ջասթին Մասկը Իլոն Մասկի հետ ծանոթացել է դեռ ուսանողական տարիներին։ Նրանց ամուսնությունը, որը սկսվել էր մինչև գործարարի համաշխարհային ճանաչումը, ավարտվել է 2008 թվականին։ Ջասթինը հետագայում հրապարակայնորեն պատմել է ամուսնական կյանքի դժվարությունների և բաժանման մասին։ Մասկի խոսքով՝ նախամուսնական պայմանագրի համաձայն՝ նախկին կինը պետք է ստանար շուրջ 20 միլիոն դոլար։

Այս պատմությունները ցույց են տալիս, թե ինչպես են տեխնոլոգիական աշխարհի ամենահարուստ մարդկանց կողքին տարիներ անցկացրած կանանց կյանքը փոխվել ամուսնալուծությունից հետո։ Ոմանք դարձել են միլիարդատերեր, մյուսներն իրենց նոր կարգավիճակն ու ֆինանսական հնարավորություններն ուղղել են սեփական ծրագրերին և բարեգործությանը։

Իսկ այժմ ուշադրության կենտրոնում է Լորի Հուանգը, որի հնարավոր ամուսնալուծությունը կարող է դառնալ տեխնոլոգիական աշխարհի ամենախոշոր ֆինանսական բաժանումներից մեկը։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը