Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
ՔՊ-ական կանայք ձկան պես լուռ են, երբ իրենց կողքին գտնվող կնոջը՝ Թագուհի Թովմասյանին, այլասեռված բովանդակությամբ հայհոյանքներ են տալիս։ Իզուր եք լռում, որովհետև հենց էս դեպքում է, որ այն հավասարապես տարածվում է նաև ձեր վրա։ Եվ ձեր, և կառավարության կին անդամների (ոմանք նույնիսկ բացատրում և արդարացնում են) հանդուրժողականությունն է, որ բարոյազրկում ու խորացնում է այլասեռվածության մթնոլորտը Աժ-ում և դրանից դուրս։