Ներքին 10 ժամ առաջ - 23:22 24-11-2026

ՀՀ-ն վերահաստատել է Քիմիական զենքի կոնվենցիային հավատարիմ լինելու հանձնառությունը

Հայաստանը վերահաստատել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի դրույթին հավատարիմ լինելու հանձնառությունը։

Այս մասին Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) համաժողովի 31-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

«Հայաստանն ամբողջությամբ կատարում է իր ստանձնած պարտավորությունները։ Անդրադառնալով միջազգային անվտանգության մարտահրավերներին՝ փոխնախարարը կարևորել է ՔԶԱԿ-ի դերը զինաթափման գլոբալ ռեժիմի պահպանման գործում, ինչպես նաև պետությունների միջև վստահության, թափանցիկության և կառուցողական երկխոսության ամրապնդումը»,– ասված է հաղորդագրությունում։

Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև նոր տեխնոլոգիաների (այդ թվում՝ արհեստական բանականության և կենսատեխնոլոգիաների) խաղաղ նպատակներով կիրառման և չարաշահումների կանխարգելման կարևորությունը։

ՀՀ–ն կարևորում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության մանդատի իրացումը
Այս համատեքստում նա բարձր է գնահատել ՔԶԱԿ-ի ՔիմՏեք կենտրոնի գործունեությունը՝ որպես գիտական հետազոտությունների, նորարարության փոխանակման կարևոր հարթակ։
ԱԳՄԱ փոխնախարարը շեշտել է նաև կենտրոնին Հայաստանի տրամադրած ֆինանսական աջակցությունը։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը