Արտաքին 31 րոպե առաջ - 09:21 25-11-2026

Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ը չի պատրաստվում Իրանում իշխանափոխություն պարտադրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի փորձում Իրանում իշխանափոխություն պարտադրել։

«Ես պարզապես չեմ ուզում, որ նրանք միջուկային զենք ունենան։ Ես երբեք չեմ եղել ռեժիմի փոփոխության կողմ կամ դեմ։ Դա երբեք չափանիշ չի եղել ինձ համար», – ասել է նա New York Post-ին տված հարցազրույցում։

Իրանում իշխանափոխություն պարտադրելու Իսրայելի ցանկության վերաբերյալ Թրամփը նշել է, որ դա «հավանաբար հնարավոր է»։ Նա ընդգծել է, որ ինքը նման նպատակ չունի։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերին հայտարարել է, որ ինքը և Թրամփը քննարկել են Իսլամական Հանրապետության դեմ հետագա համատեղ քայլերը։

Այնուհետև վարչապետը Թեհրանում ռեժիմի փոփոխությունն անվանել է «գլխավոր նպատակ»։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը