Ներքին Հարցում Տեսանյութ 10 ժամ առաջ - 23:00 24-11-2026

Նիկոլ Փաշինյանը ինչ էլ ասի, Սահմանադրության փոփոխումը Ադրբեջանի պահանջն է. հարցում

Հայաստանում Սահմանադրության փոփոխության հարցը շարունակում է մնալ հանրային ու քաղաքական քննարկումների կենտրոնում։ Իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պնդում են, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին պահանջն է, մինչդեռ ընդդիմության կարծիքով՝ գործընթացը պայմանավորված է Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանով։

Իսկ որքանո՞վ են քաղաքացիները հավատում, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին պահանջն է, այլ ոչ թե Ադրբեջանի կողմից պարտադրված պայման։

Այս հարցի շուրջ Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու քաղաքացիների կարծիքը:

Հարցվածներից մեկն ասաց, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին պահանջն է՝ հավելելով, որ նախկինում ևս փոփոխություններ եղել են և ինքը կիսում է Նիկոլ Փաշինյանի կարծիքը. «Մեր ներքին պահանջն է»։

Քաղաքացիներից մեկն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հիշյալ պնդմանը՝ նշեց. «Ինքը շատ բան է ասում, և, իհարկե, դա Ադրբեջանի պահանջն է»։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ ընդհանրապես համամիտ չէ Նիկոլ Փաշինյանի ասածների հետ։ Նրա խոսքով՝ նախ պետք է լուծել ներքին կոնֆլիկտը, նոր միայն անդրադառնալ Սահմանադրության փոփոխությանը, քանի որ ներքին խաղաղությունը լուրջ հարց է։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը