Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 14:32 24-11-2026

Տնային կալանք չի կիրառվի, եթե զոհն ու բռնարարը կարող են նույն հասցեում բնակվել․ Արփինե Սարգսյան

Տնային կալանք խափանման միջոցը չի կարող կիրառվել այն դեպքերում, երբ բռնարարը և տուժողը կարող են բնակվել նույն հասցեում, և այդ հանգամանքը կարող է վտանգ ստեղծել տուժողի համար։

Այս մասին այսօր ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ընտանեկան բռնության դեպքերում խափանման միջոցների կիրառման վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին։

Սարգսյանի խոսքով՝ այս սահմանափակումը չի նշանակում, որ նման դեպքերում դատարանը պարտավոր է ինքնաբերաբար կալանք կիրառել։ Կալանքը կարող է կիրառվել միայն օրենքով սահմանված համապատասխան հիմքերի առկայության դեպքում։

«Սա չի բերում ավտոմատ կալանք խափանման միջոցի կիրառման։ Որևէ դատավոր չի համարձակվի իրավական առումով կիրառել կալանք այն դեպքերում, երբ կալանքի հիմք ուղղակի չկա։ Եթե կա տնային կալանքի հիմք, բայց այս արգելքը կա, և չկա կալանքի հիմք, դատարանը շատ հանգիստ կարող է կիրառել վարչական հսկողություն խափանման միջոց, դրան գումարել գրավ կամ այլ խափանման միջոցներ՝ համակցված կերպով», - ասաց նախարարը:

Առաջարկվող արգելքի նպատակն է բացառել այն իրավիճակը, երբ տնային կալանքի կիրառման հետևանքով տուժողն ու բռնարարը կարող են հայտնվել նույն բնակության վայրում։

«Այս արգելքը բացառապես նրա համար է, որ որևէ մեկի մտքով չանցնի կիրառել տնային կալանք այն իրավիճակներում, երբ զոհն ու բռնարարը կարող են նույն հասցեում բնակվելով ռիսկի աղբյուր ստեղծել զոհի նկատմամբ։ Սա որևէ ձևով չի կարող կաշկանդել դատարանին՝ չկիրառել կալանք այն դեպքերում, երբ կալանքի կիրառման հիմքեր չկան»,– ասել է ՆԳ նախարարը։

Անդրադառնալով ընտանեկան բռնության գործերով հաշտության հնարավորությանը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ նման դեպքերում հաշտեցման մեխանիզմի կիրառումը կարող է հանգեցնել բռնության կրկնվող շրջանի վերականգնմանը։

«Երբ որ դու հինգերորդ կամ վեցերորդ անգամ քո նկատմամբ բռնություն կիրառելուց հետո դիմում ես ոստիկանություն, վարույթ իրականացնող մարմին, այդտեղ գնալ հաշտվել և նորից վերադարձնել ցիկլը սկզբնական կետ, ես կարծում եմ՝ պետության դիրքերից սա շատ պրոբլեմատիկ իրավիճակի կարող է բերել», - ընդգծեց նախարարը։

Նախարարը նաև նշեց, որ օրենսդրական նախագծով հստակ սահմանազատված են այն հանցակազմերը, որոնք կարող են դիտարկվել որպես ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ։

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու