Ներքին Տեսանյութ 2 ժամ առաջ - 16:30 25-11-2026

Եթե Սևանը վնասվեց, Արարատյան հարթավայրն էլ է վնասվելու․ Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Բնապահպան Սիլվա Ադամյանը Oragir.News-ի հետ զրույցում՝ պարզ, մատչելի փաստերով և գիտական հիմնավորումներով բացատրել է, թե իրականում ինչ է սպասվում Հայաստանին, եթե Ամուլսարում սկսվի հանքարդյունահանումը։

Բնապահպանի համոզմամբ՝ հանրության շատ շերտեր դեռևս չեն գիտակցում աղետի իրական մասշտաբները, մինչդեռ խնդիրը հասկանալու համար հարկավոր չէ լինել նեղ մասնագետ։ Ամուլսարի անմիջական հարևանությամբ գտնվում է համաշխարհային ճանաչում ունեցող Ջերմուկ առողջարանային քաղաքը, որի բուժիչ, հատուկ ջերմաստիճան ունեցող խորքային ջրերը տասնամյակներ շարունակ բուժել են աղեստամոքսային տրակտի և երիկամների հիվանդություններ ունեցող մարդկանց ամբողջ աշխարհից։

«Ինչպե՞ս եք պատկերացնում, եթե գնաք որևէ այլ երկիր և ձեզ առաջարկեն առողջարան, որի կողքը հանք կա։ Դուք կգնա՞ք այդ առողջարան․ իհարկե ոչ։ Դուք չեք ուսումնասիրի՝ հանքարդյունաբերողներն ինչպես են այդ հանքն աշխատեցնում կամ արդյոք անվնաս է․ դուք լսում եք մի բան՝ այստեղ առողջարան է, կողքը՝ հանք»,- պարզ հարցադրում է անում Սիլվա Ադամյանը։

Պետական մակարդակով հաճախ խոսվում է Ամուլսարից ակնկալվող տնտեսական մեծ շահույթների մասին, սակայն թվերը բոլորովին այլ պատկեր են ցույց տալիս։

«Հանքավայրում առկա է շուրջ 73.7 տոննա ոսկու և 294 տոննա արծաթի պաշար։ Այդ պաշարները կորզելու համար պետք է տեղահանվի և մշակվի 89.4 միլիոն տոննա հանքանյութ։ Մեկ տոննա հանքանյութի մեջ զտված ոսկու պարունակությունը կազմում է ընդամենը 0.73 գրամ։ Սա նշանակում է, որ չնչին քանակությամբ ոսկի ստանալու համար պետք է փոշիացվի մի ամբողջ լեռ՝ առաջացնելով անկառավարելի էկոլոգիական հետևանքներ»,- նշում է բնապահպանը։

Բացի այդ, Ամուլսարը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում, որտեղ վերջերս ևս երկրաշարժեր են գրանցվել։ Ադամյանի խոսքով՝ Ամուլսարի տարածքում ուժեղ երկրաշարժի դեպքում թունավոր նյութերի արտահոսքը կարող է ճակատագրական լինել Հայաստանի համար։

Մարամասները՝ տեսանյութում։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
19:15 Ծափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ» բետոնախառնիչը, վերջինը կողաշրջվել է
20:01 Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի
20:17 Հարված` գյուղական ամբուլատորիաներին ու դեղատներին. ուշացող գումարների պատճառով հիվանդներին դեղ չեն տալիս
21:25 Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
23:29 Թուրք նախարարը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է նաև TRIPP