Ներքին Հարցում Տեսանյութ 10 ժամ առաջ - 22:45 20-11-2026

ՔՊ-ականներն արդեն պետք է լուծած լինեին խցանումների խնդիրը. հարցում

Աննա Հակոբյանի օրինակով բազմաթիվ քաղաքացիներ են քննադատում Տիգրան Ավինյանին Երևանի փողոցներում խցանումների պատճառով։ Երևանի քաղաքապետը ևս անդրադառնում է թեմային և խոստանում, որ քաղաքային երթևեկությունը թեթևացնելու խնդրի լուծման տարբերակ ունի, որն առաջիկայում կիրառելու է։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչ կարծիք ունեն․ կհաջողվի՞ ՔՊ իշխանությանը լուծել խցանումների խնդիրը։

Հարցվածներից մեկն ասաց, որ խցանումների խնդրի լուծումը հնարավոր է միայն քաղաքապետի փոփոխության դեպքում՝ նշելով. «Եթե Ավինյանին հանեն, կհաջողվի, քանի որ արժանի չէ քաղաքապետի պաշտոնին»։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ մայրաքաղաքում խցանումների վիճակը խիստ մտահոգիչ է, իսկ քաղաքաշինության ոլորտում խնդիրները բազմաթիվ են։ Նրա խոսքով՝ իշխանությունները վաղուց պետք է լուծեին այդ խնդիրները։

Մեկ այլ քաղաքացի էլ թերահավատորեն արտահայտվեց իշխանությունների հնարավորությունների վերաբերյալ՝ հեգնելով. «Իրենց ոչ մի բան էլ չի հաջողվի, եթե սաղ ժողովրդին նստեցնեն, կբացվի»։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված