Սպորտ 15 ժամ առաջ - 18:54 20-11-2026

Արման Ղուկասյանը հաղթել է Տաշքենդի միջազգային մրցաշարում

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող սպորտային մարմնամարզության միջազգային մրցումներում Հայաստանի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ Արման Ղուկասյանը նժույգ թափեր վարժությունում դարձել է հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ։

Հայաստանի մեծահասակների հավաքականի ներկայացուցիչ Ռոբերտ Գյուլումյանը ազատ վարժությունների եզրափակչում նվաճել է արծաթե մեդալ։

Նարե Ավագյանը պատանիների բազմամարտում նվաճել է բրոնզե մեդալ։

Ամենից շատ դիտված