Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 14:35 16-11-2026

Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց կիրառվում է անհամաչափ, օրենքը՝ ընտրողաբար․ Չալաբյան

Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց կիրառվում է անհամաչափ, իսկ օրենքը՝ ընտրողաբար և հաճախ գործող իշխանությունների ընդդիմախոսների դեմ։

Այս մասին նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական սկզբունքներից նահանջը, քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց «Հայաքվե» ընդդիմադիր հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա ներկայացրած տվյալներով՝ Հայաստանում ազատությունից զրկված անձանց 47%-ը նախնական կալանքի տակ է։ Ընդ որում՝ վերջին երեք ամսում նախնական կալանքի տակ գտնվողների թիվն ավելացել է ավելի քան 100-ով։

«Նրանց մեծ մասը կալանավորված է քաղաքական դրդապատճառներով»,— պնդեց Չալաբյանը։

Չալաբյանը ներկայացրեց նաև այլ երկրների համեմատական ցուցանիշները։ Նրա խոսքով՝ Եվրոպայում այն կալանավորները, որոնց գործերով դեռ դատավճիռներ չեն կայացվել, միջին հաշվով կազմում են ազատությունից զրկված անձանց ընդհանուր թվի 25%-ը, Ռուսաստանում՝ 30%-ը, Վրաստանում և Ադրբեջանում՝ 22-ական տոկոսը, Թուրքիայում՝ 17%-ը, իսկ Բուլղարիայում՝ 7%-ը։

Չալաբյանի գնահատմամբ՝ հարևան բոլոր երկրներում իրավիճակն ավելի լավ է, քան իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած Հայաստանում։

Ըստ Չալաբյանի՝ Հայաստանում նման իրավիճակի պատճառներից մեկը Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի ոչ բավարար հստակ ձևակերպումներն են, որոնք, ըստ նրա, դատարաններին թույլ են տալիս կալանք կիրառել առանց փաստական հիմնավորման։

Ավետիք Չալաբյանի խոսքով՝ դատարանները հաճախ սահմանափակվում են այն պնդմամբ, թե այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Նա առաջարկեց հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ ուղղված կալանքի կիրառման պայմանների հստակեցմանը և խափանման այս միջոցի նկատմամբ դատական վերահսկողության ուժեղացմանը։

Ամենից շատ դիտված

12:30 Հարսանիքի տորթը դեռ չէին հասցրել կտրել. մահացած 15-ամյա տղան հարսի քրոջ որդին էր, վարորդը` 17-ամյա պատանին, վիրավոր է
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
20:57 Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի ռուսական սահմանի անցակետերը
20:42 Լամին Յամալը փոխել է խաղային համարը Անգլիայի դեմ խաղից առաջ