Արտաքին 1 ժամ առաջ - 23:00 14-11-2026

Վանդալիզմ՝ Վարշավայում․ պղծել են երկու հուշարձան

Վարշավայում անհայտ անձինք կարմիր ներկով ներկոտել են երկու հուշարձան՝ դրանց վրա թողնելով «Slava UPA» («Փառք ՈւԱԲ-ին») գրությունը, հայտնել է tvn24-ը։

Ոստիկանությունը հաստատել է, որ վանդալիզմի մասին հաղորդումներ է ստացել և նախնական քննչական գործողություններ է իրականացնում։

Ստալինիզմի քաղաքական բռնաճնշումների բանտարկյալների հրապարակում գտնվող՝ Լեհական զորքի 1-ին բանակի զինվորի հուշարձանի վնասման մասին առաջինը հայտնել է TVN24 հեռուստաալիքը։ Անդերսի փողոցում գտնվող հուշարձանի պատվանդանին խոշոր կարմիր տառերով գրություն է հայտնվել։

Ինչպես նշել է հեռուստաալիքի թղթակից Մատեուշ Մժիկը, հրապարակում այլ վնասներ չեն հայտնաբերվել։

Հուշարձանը գտնվում է մայրաքաղաքի ոստիկանության պարետատան շենքից մոտ 150 մետր հեռավորության վրա։

Ամենից շատ դիտված