Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 16:12 05-11-2026

Չպետք է Ալիևի պարտադրանքով Հայաստանում Սահմանադրություն փոխվի. Հուսիկ Արա

Կարևոր եմ համարում այդ հավաքը, միասնությունը: Չորս կետն էլ շատ կարևոր են մեզ համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ Հուսիկ Արան՝ անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ երեկ կայացած հանդիպմանը, որի ավարտին հայտարարվել էր համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման առաջնային նպատակները:

«Քաղաքական ուժերի համախմբումը, հայտարարությունը և այս պահին, որ պետք է տեղի ունենա, մտավորականների հավաքը շատ կարևոր եմ համարում: Դա է, որ մեզ կարող է ուժ տալ, որ ի վերջո կարողանանք հաղթահարել և՛ ալիևյան թելադրած, պարտադրած Սահմանադրությանը, և՛ եկեղեցու դեմ հալածանքը»-նշել է նա և հավելել, որ սա կարող է ուժ տալ պահպանել նաև այն կարևոր հենասյուները, որոնք այսօր փորձ է արվում խարխլել, փլուզել:

Հարցին՝ հանդիպմանն ի՞նչ առաջարկով է հանդես գալու բանաստեղծը, նա պատասխանել է՝
«Առաջարկս այն է, որ չպետք է Ալիևի թելադրանքով, պարտադրանքով Հայաստանում Սահմանադրություն փոխվի կամ ինչ-որ քայլեր արվեն, որոնք հակապետական են և մեր պետության, պետականության, մեր ազգային ինքնության դեմ են, ինչպես եկեղեցու հալածանքը, որ մենք տեսնում ենք՝ Փաշազադեի կամ չգիտեմ ում հրահանգով է»-ասել է Հուսիկ Արան:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ