Ուղիղ եթեր
Ավելին 4 ժամ առաջ - 14:30 02-11-2026

Թեյլոր Սվիֆթը պատմել է ընկերուհու հետ պահպանված տարօրինակ սովորության մասին

Թեյլոր Սվիֆթն ու մտերիմ ընկերուհին մինչ օրս ամուսիններին «ստիպում են համակերպվել» իրենց տարօրինակ սովորության հետ:

Թեյլոր Սվիֆթը պատմել է իր և դպրոցական տարիներից մտերիմ ընկերուհու՝ Էբիգեյլ Անդերսոնի յուրօրինակ սովորության մասին, որը պահպանվել է մինչ օրս։

«Խաղալիքների պատմություն 5» մուլտֆիլմի ցուցադրությունից հետո կայացած հանդիպման ժամանակ երգչուհին պատմել է, որ 14 տարեկանում Նեշվիլ տեղափոխվելուց հետո ընկերացել է Էբիգեյլի հետ։ Նրանց միավորել էր «Նապոլեոն Դինամայթ» ֆիլմի գլխավոր հերոսի ձայնով խոսելու սերը։

«Մենք դա անում ենք մինչ օրս։ Մեր ամուսիններն էլ ստիպված են համակերպվել դրա հետ»,- կատակել է Սվիֆթը՝ ներկաների ծիծաղի ներքո նմանակելով ֆիլմի հերոսի ձայնը։

Երգչուհու խոսքով՝ առանձնահատուկ է գտնել մեկին, ով ընդունում է քեզ քո ամենատարօրինակ ու անկեղծ դրսևորումներով։